2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Մարդկությունը կշարունակի ապրել ուժային սկզբունքով

Մարդկությունը կշարունակի ապրել ուժային սկզբունքով
09.02.2026 | 17:09

Այսօր խոսենք միջազգային լարվածության ներկա շատ բարձր մակարդակի ու, ապագայում էլ, դրա աճի անխուսափելիության մասին, մի բան, որը շատ կարևոր է մեր գոյությունը շարունակելու ճանապարհների փնտրտուքի ժամանակ։

Եթե նայենք մարդկության պատմությանը, սկսած հին ժամանակներից, ապա ակնհայտ է, որ սկզբնական շրջանում մարդկանց ցեղերից ու ցեղախմբերից ամեն մեկը աշխարհի մի անկյունում իր համար ապրել է միմիայն կոնտակների մեջ լինելով իր անմիջական հարևանների հետ ու շահերի բախում ունենալով միայն նրանց հետ։

Բայց, սկսած հենց մարդկանց պարզունակ կյանքի օրերից, նրանց գոյապայքարի հիմքում ընկած է եղել zero sum game լոկալ սկզբունքը, այսինքն, բոլոր իմաստներով, ներառյալ անվտանգությունը, սնունդը և բազմացումը, մեկի հաղթանակը եղել է մյուսի պարտությունը և հակառակը։

Այսինքն, նրանցից ցանկացած մեկը իր որևէ տեսակի առավելություն դիմացինի նկատմամբ, լինի դա ուժային, դիրքային, թե մտավոր առավելություն, դիտարկել է որպես անկոմպրոմիս ձևով նրանից շահ կամ որևէ տեսակի օգուտ ստանալու միջոց։

Մարդկության առաջընթացին ուղեկցող տեխնոլոգիաների ու տրանսպորտի զարգացման հետ միասին zero sum game սկզբունքի կիրառությունները դարձել են ավելի առանց կոմպրոմիս, քանի որ աստիճանաբար սկսել է նվազել նաև մարդկանց թվի և ապրելու համար անհրաժեշտ ռեսուրսների Մարդ/Ռեսուրս հարաբերությունը։

Այս հարաբերության լոկալ աճն է եղել նաև այն ներքին բախումների պատճառը ռեսուրսների համար, որը մղել է մարդկանց տարածվել նույնիսկ աշխարհի ապրելու համար ամենաանբարենպաստ տեղերը, որն էլ նաև եղել է մարդկանց անկախ ապրելու հավերժական ձգտման վաղ արտահայտությունը։

Երկրագնդի վրա մարդկանց թվի աճն էլ շատ երկար ժամանակ ունեցել է դանդաղ և գծային բնույթ և թափ է առել գիտատեխնիկական և արդյունաբերական հեղափոխություններից հետո միայն։

Ներկայում մարդկանց թիվը երկրագնդի վրա աճում է ոչ գծային ու շատ մեծ արագությամբ, որն էլ հնարավոր է միայն արդյունաբերության կտրուկ աճի միջոցով և որն էլ իր հետ բերում է ռեսուրսների սպառման տեմպի կտրուկ աճ։

Այսինքն, մեր ժամանակներում Մարդ/Ռեսուրս հարաբերության և՛ համարիչն է ոչ գծորեն ու արագ աճում, և՛ հայտարարն է նույնպես ոչ գծորեն ու արագ նվազում, որն էլ նշանակում է, որ ապագայում քանի գնա, այնքան ռեսուրսների համար պայքարը շատ ավելի ոչ գծորեն կուժեղանա։

Դա նշանակում է նաև, որ zero sum game սկզբունքը կստանա ավելի ու ավելի գլոբալ աշխարհաքաղաքական բնույթ, որն էլ, ատոմային զենքի պայմաններում, միարժեքորեն կնշանակի նոր ու ավելի մասշտաբային պրոքսի պատերազմներ և, միաժամանակ, մինի ատոմային ռումբերի օգտագործման հավանականության աճ։

Մյուս կողմից էլ, ուժային բազմաբևեռությունը շատ կդժվարացնի մարդկանց թվի կտրուկ նվազեցումը երկրագնդի վրա, բայց նաև նույն բազմաբևեռությունը, սպասվող սառը պատերազմի պայմաններում մարդկային կյանքի շարունակականությունը ապահովելու համար, կարիք կունենա կատարելու ռադիկալ բնույթի որոշումներ։

Հիշենք նաև, որ ատոմային զենքի ու այն տեղափոխող հրթիռների հայտնագործումից առաջ, երկրների ռազմական արդյունաբերությունների վրա միջազգային համաձայնություններով որևէ սահմանափակում չէր դրվում, բայց դրանց կարիքը զգացվեց այն ժամանակ, երբ նոր զինատեսակը սպառնալիք դարձավ մարդկության գոյությանը։

Այս իմաստով, բոլոր այն գործոնները, որոնք ապագայում սպառնալիք կդառնան մարդկության գոյության համար երկրագնդի վրա, կունենան միջազգային համաձայնություններով սահմանափակումների կարիք, որոնք, առաջին հերթին, մարդկանց թիվն ու նրա աճի տեմպն են, ինչպես նաև կրիտիկական ռեսուրսների սպառման տեմպը, որոնք էլ, անհրաժեշտաբար կբերեն նոր սահմանափակումների՝ կապված արդյունաբերական աճի հետ։

Անկախ այս ամենից, մարդկությունը կշարունակի ապրել ուժային սկզբունքով, քանի որ ամեն մեկի համար ամենաթանկը իր կյանքն է, որն էլ, ուժեղացված zero sum game-ի պայմաններում կբերի որակապես նոր հարաբերությունների ուժեղների միջև, ինչպես նաև ուժեղների ու թույլերի միջև։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ